Զարիֆ. Եվրոեռյակը պետք է պատասխանատու քաղաքականության վարի ՀԳՀԾ-ի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i136252-Զարիֆ._Եվրոեռյակը_պետք_է_պատասխանատու_քաղաքականության_վարի_ՀԳՀԾ_ի_կապակցությամբ
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է. «ԵՄ-ն, Եվրոեյակը և ԱՄՆ-ն, պետք է ՀԳՀԾ-ի համար մեկ թշնամու հետ համակարգված գործելու փոխարեն, պատասխանատու քաղաքականություն վարեն համաձայնագրի կապակցությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2021 05:26 Asia/Tehran
  • Զարիֆ. Եվրոեռյակը պետք է  պատասխանատու քաղաքականության վարի ՀԳՀԾ-ի կապակցությամբ

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է. «ԵՄ-ն, Եվրոեյակը և ԱՄՆ-ն, պետք է ՀԳՀԾ-ի համար մեկ թշնամու հետ համակարգված գործելու փոխարեն, պատասխանատու քաղաքականություն վարեն համաձայնագրի կապակցությամբ»:

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոհամմադ Ջավադ Զարիֆը, Թվիթերում արած գրառման մեջ, դիմելով Եվրոեռյակի ղեկավարներին, նշել է. «Որպեսզի ստանա մի ահաբեկչական ռեժիմի գոհունակությունը, որն  ունի անօրինական միջուկային զենք, Եվրոեռյակն Իրանին խորհուրդ է տալիս ՀԳՀԾ-ի կապակցությամբ պատասխանատու քաղաքականություն վարել»:

Նա հավելել է. «ՀԳՀԾ-ն պահպանվել է միայն Իրանի պատասխանատվության շնորհիվ»:

Զարիֆը նշել է, որ ՀԳՀԾ-ի թիվ մեկ թշնամու հետ համագործակցելու փոխարեն, ԵՄ-ն, Եվրոեյակը և ԱՄՆ-ն պետք է պատասխանատու քաղաքականություն վարեն  և պահպանեն 2231 բանաձևը: