Չինաստանն ընդգծել է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i136544-Չինաստանն_ընդգծել_է_ԱՄՆ_ի_հակաիրանական_պատժամիջոցները_չեղարկելու_անհրաժեշտությունը
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի՝ ՀԳՀԾ վերադառնալու և Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2021 05:56 Asia/Tehran
  • Չինաստանն ընդգծել է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտությունը

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի՝ ՀԳՀԾ վերադառնալու և Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտությունը:

«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Հուա Չունյինգը հայտարարել է. «Իրանի միջուկային ծրագրի հարցը զգայուն փուլում է: Ամենակարևոր առաջնահերթությունն այն է, որ Միացյալ Նահանգները վերադառնա ՀԳՀԾ և հնարավորինս շուտ չեղարկի պատժամիջոցները, և միևնույն ժամանակ Իրանը վերսկսի իր պարտավորությունների լիարժեք գործադրումը, որպեսզի կողմերը վերադառնան միջուկային համաձայնություն»:  

Չունյինգը հույս է հայտնել, որ միջուկային գործարքի բոլոր կողմերն ավելի արագ կաշխատեն և համաձայնության կգան համաձայնագրի վերականգնման նախնական քայլերի շուրջ: