Մեկնարկել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի վիրտուալ նիստը
Ապրիլ 02, 2021 08:37 Asia/Tehran
ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի վիրտուալ հանդիպումը մեկնարկել է Իրանի և 5+1 խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ և ԵՄ ներկայացուցչի նախագահությամբ:
Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին նախագահում է իրանական պատվիրակությունը: Նիստը նախագահում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության քաղաքական տնօրեն Էնրիկե Մորան:
Ավելի վաղ, ճապոնական Կիոդո լրատվական գործակալությունը հայտարարել էր նիստի անցկացման մասին, հավելելով, որ անցած երկուշաբթի օրն իրանցի և եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները Գերմանիայում քննարկել են 2015 թ. կնքված միջուկային գործարքի վերականգնման ուղիները:
Իսկ Եվրամիությունը, հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ նշել է, որ նիստում քննարկվելու է ՀԳՀ ԱՄՆ վերադառնալու հարցը:
Պիտակ