Իրանը կարևորում է ԱՄՆ-ի կողմից բոլոր պատժամիջոցների չեղարկումը
https://parstoday.ir/hy/news/iran-i137336-Իրանը_կարևորում_է_ԱՄՆ_ի_կողմից_բոլոր_պատժամիջոցների_չեղարկումը
Նախքան ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների լիարժեք գործադրման վերադառնալը Թեհրանը կարևորում է ԱՄՆ-ի կողմից սահմանված բոլոլ պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2021 14:57 Asia/Tehran
  • Իրանը կարևորում է ԱՄՆ-ի կողմից բոլոր պատժամիջոցների չեղարկումը

Նախքան ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների լիարժեք գործադրման վերադառնալը Թեհրանը կարևորում է ԱՄՆ-ի կողմից սահմանված բոլոլ պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտությունը:

Ուրբաթ օրը, Iran Press գործակալությունը, հղում անելով մի իրազեկ աղբյուրի, հաղորդել է. «َԱյսօր կայացած ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստում, Իրանն ընդգծել է, որ նախքան միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների լիրարժեք գործադրմանը վերադառնալն ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտությունը»:

Աղբյուրը շեշտել է.«Իրանը չի ընդունում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի ցանկացած եզրակացություն, որտեղ ներառված չլինի ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցների չեղարկումը»:

Նրա խոսքերով. «Իրանին ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների լիրարժեք գործադրմանը վերադարձնելու համար ԱՄՆ-ն բոլոր պատժամիջոցների չեղարկումից բացի այլ ելք չունի»: