Իրանի առաջնորդի խորհրդական. ԱՄՆ-ն պետք է հնարավորինս շուտ չեղարկի պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/iran-i137424-Իրանի_առաջնորդի_խորհրդական._ԱՄՆ_ն_պետք_է_հնարավորինս_շուտ_չեղարկի_պատժամիջոցները
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի պաշտպանական հարցերով խորհրդականը հայտարարել է. «Միացյալ Նահանգները պետք է հնարավորինս շուտ չեղարկի հակաիրանական բոլոր պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2021 05:30 Asia/Tehran
  • Իրանի առաջնորդի խորհրդական. ԱՄՆ-ն պետք է հնարավորինս շուտ չեղարկի պատժամիջոցները

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի պաշտպանական հարցերով խորհրդականը հայտարարել է. «Միացյալ Նահանգները պետք է հնարավորինս շուտ չեղարկի հակաիրանական բոլոր պատժամիջոցները:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, շաբաթ օրը, Հոսեյն Դեհղանը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն բազմակողմ միջազգային համաձայնագիր է, որը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից և պարտադիր է անդամ երկրների համար:

Նա հավելել է. «ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ միջուկային գործարքից և պատժամիջոցներ կիրառեց Իրանի դեմ, այդ քայլով անտեսելով բազմակողմանի քաղաքականության ձեռքբերումը և փորձելով ավելի մեծ ճնշում գործադրել Իրանի վրա»:

 Նշելով, որ Միացյալ Նահանգները երբեք դրական չի արձագանքել դիվանագիտական ​​մակարդակով ՀԳՀԾ վերադառնալու վերաբերյալ առաջարկներին, Դեհղանն ասել է. «ՀԳՀԾ-ում նոր քայլերի ելակետը պետք է դառնա պատժամիջոցների չեղարկումը և Իրանը պետք է երաշխիք ունենա, որ ամերիկացիները կշարունակեն այդ ուղին»: