Իրան. Համատեղ հանձնաժողովի օրակարգը ՀԳՀԾ-ի մյուս կողմերի պարտավորությունների կատարումն է
https://parstoday.ir/hy/news/iran-i137530-Իրան._Համատեղ_հանձնաժողովի_օրակարգը_ՀԳՀԾ_ի_մյուս_կողմերի_պարտավորությունների_կատարումն_է
ԻԻՀ ԱԳն խոսնակն ընդգծել է, որ ՀԳՀԾ-ի Համատեղ հանձնաժողովի օրակարգը մյուս կողմերի պարտավորությունների կատարումն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2021 12:55 Asia/Tehran
  • Իրան. Համատեղ հանձնաժողովի օրակարգը ՀԳՀԾ-ի մյուս կողմերի պարտավորությունների կատարումն է

ԻԻՀ ԱԳն խոսնակն ընդգծել է, որ ՀԳՀԾ-ի Համատեղ հանձնաժողովի օրակարգը մյուս կողմերի պարտավորությունների կատարումն է:

Սաիդ Խաթիբազադեն, հայտարարելով, որ երեքշաբթի օրը կայայանալիք Համատեղ հանձնաժողովի նիստը չի տարբերվում նախորդ հանդիպումներից, ասել է. «Հանդիպման օրակարգն Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների չեղարկումն է և մյուս կողմի պարտավորությունների կատարումը»:

Խաթիբզադեն հավելել է. «4 + 1» խումբը պետք է կատարի  Իրանի նկատմամբ իր պարտավորությունները»:

Անդրադառնալով  Wall Street Journal- ում հրապարակված այն լուրին, որ Վիեննայում ձեռք են բերվել երկու պայմանավորվածություններ, Սաիդ Խաթիբզադեն ասել է.«Այն, թե որտեղ և ինչպես է Իրանը բանակցելու 4+1 խմբի հետ,  կախված է հենց 4+ 1-ից»:

Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է. «Մեր ուղին պարզ է. ԱՄՆ պատժամիջոցները պետք է  լիովին չեղարկվեն և ստուգվեն Թեհրանի կողմից: Դրանցի հետո, Իրանը կվերադառնա իր պարտավորությունների գործադրմանը»: