Սեպտեմբեր 08, 2021 19:17 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ.Եվրոպական երկրների հետ Իրանի հարաբերությունները պայմանավորված  են փոխադարձ հարգանքի սկզբունքի պահպանման վրա

Իրանի նախագահն ասել է.«Եվրոպական երկրների հետ Իրանի հարաբերությունները պայմանավորված են փոխադարձ հարգանքի սկզբունքի պահպանման վրա»:

 Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ այսօր կայացած հեռախոսազրույցում, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին նշել  է.«Իրանի և Եվրամիության միջև երկկողմ հարաբերությունների շարունակականությունն ու կայունությունը պահանջում են, որ  եվրոպական կողմը դրևսորի կամք  և լինի միակողմանիության ձգտող տերությունների, ներառյալ՝ ԱՄՆ-ի կամքից անկախ»:

Նշելով, որ ողջ աշխարհը վկա էր, որ Իրանը միակ երկիրն էր, որ ամենայն լրջությամբ Իրաքում ու Սիրիայում պայքարեց ԻԼԻՊ-ի դեմ, Ռայիսին ասել է.«Եվրոպական երկրները պետք է արդար դիրքորոշում որդերգրեն ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից  տարածաշրջանում ու աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի հերոս գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության նկատմամբ»:

ԻԻՀ նախագահը ՀԳՀԾ-ի վերականգնման վերաբերյալ ընդգծել է.«Իրանը երբեք չի խախտել ու չի խախտում  ՀԳՀԾ-ն: Ամերիկացիներն են, որ  դուրս են եկել ՀԳՀԾ-ից ու խախտել այն, իսկ եվրոպացիներն էլ ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորություններին հավատարիմ չեն մնացել»:

 

Պիտակ