Հայաստանի արտգործնախարարը ժամանել է Թեհրան
(last modified Mon, 04 Oct 2021 08:05:17 GMT )
Հոկտեմբեր 04, 2021 11:35 Asia/Tehran
  • Հայաստանի արտգործնախարարը ժամանել է Թեհրան

Հայաստանի արտգործնախարարը ժամանել է Թեհրան

Ինչպես հայտնում է Fars News Agency-ի արտաքին քաղաքականության խումբը, Հայաստանի արտգործնախարար «Արարատ Միրզոյան»-ն այսօր (երկուշաբթի) կեսօրից առաջ ժամանել է Իմամ Խոմեյնիի օդանավակայան՝ հանդիպելու իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանի հետ, որին դիմավորել է նախարարի օգնական Ալիռեզա Հաղիղյանը: 

Հայաստանի ԱԳՆ-ն այսօր Twitter-ի իր էջում տեղեկացրել է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր (երկուշաբթի) աշխատանքային այցով կմեկնի Իրան:

Այսօր Հայաստանի արտգործնախարարության խոսնակն, Միրզոյանի Թեհրան կատարած այցի մասին գրել է. «Հոկտեմբերի 4-ին (երկուշաբթի, Մեհրի 12-ին) Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս հանդիպման ընթացքում նախատեսված է հանդիպում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանի հետ, որից հետո արտգործնախարարները հանդես կգան համատեղ հայտարարությամբ»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio