Հոկտեմբեր 25, 2021 17:02 Asia/Tehran

ԻԻՀ նախագահն ասել է.«Ֆինլանդիան և Եվրամիությունը չպետք է ենթարկվեն ԱՄՆ-ի կամայականությանը և ճնշումներին»:

Երկուշաբթի օրը, Իրանում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպան Քարի Քահիլոթոյի հավատարմագրերը ստանալու արարողության ժամանակ, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է.«Հուսով ենք, որ Եվրամիությունը և եվրոպական երկրները կկարողանան առաջ շարժվել ռազմավարական անկախության ճանապարհով և առանձնանալ ԱՄՆ-ի  տարածամոլական ​​քաղաքականությունից, քանի որ ԱՄՆ-ի միակողմանիությունը ձեռնտու չէ աշխարհին»:

Կարևորելով Իրանի նկատմամբ Եվրոպայի հանձնառությունը  և դիմելով Ֆինլանդիայի նորանշանակ դեսպանին, Ռայիսին ասել է.«Հուսով ենք, որ երկու երկրների հարաբերությունների 90-ամյակին ընդառաջ և ձեր առաքելության ընթացքում, Իրան-Ֆինլանդիա հարաբերությունները կընդլայնվեն»:

Նշելով, որ Իրանին տարածաշրջանի առանցքային դերակատարներից մեկն է, Ֆինլանդիայի նորանշանակ դեսպան՝ Քարի Քահիլոթոն իր երկրի ցանկությունն է հայտնել տարածաշրջանային հարցերի, այդ թվում Աֆղանստանի խնդրի կարգավորման շուրջ Իրանի հետ համագործակցելու համար: Նա նշել է, որ Ֆինլանդիան նախկինում լավ ներդրումներ է կատարել Իրանում, և  ցանկանում է վերադառնալ հարաբերությունների այդ մակարդակին:

Պիտակ