Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգից արտահանման 32 տոկոս աճ է գրանցվել
https://parstoday.ir/hy/news/iran-i154608-Իրանի_Սիստան_և_Բալուչեստան_նահանգից_արտահանման_32_տոկոս_աճ_է_գրանցվել
Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգի սահմանամերձ շուկաների տնօրենն ասել է. «Վերջին յոթ ամսում այս նահանգի սահմանային շուկաներով արտահանվել է 762 հազար տոննա ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 32 տոկոսով»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2021 08:34 Asia/Tehran
  • Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգից արտահանման 32 տոկոս աճ է գրանցվել

Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգի սահմանամերձ շուկաների տնօրենն ասել է. «Վերջին յոթ ամսում այս նահանգի սահմանային շուկաներով արտահանվել է 762 հազար տոննա ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 32 տոկոսով»։

Մոբին Ալի Միրն ԻՌՆԱ-ին տված հարցազույցում ասել է.«Ցեմենտը, սալիկները, կերամիկան, թխվածքաբլիթները, տորթերը, հյութերը, մրգերը և այլ սննդամթերքը Սիստան և Բալուչեստան նահանգի սահմանային շուկաներով անցնող հիմնական ապրանքներն են»:

Միրը հավելել է. «Այս տարի Իրանի Սիստան և Բալուչեստանի սահմանամերձ շուկաներից երկիր է մուտք գործել 3652 թեթև և ծանր անասուն՝ ներառյալ խոշոր եղջերավոր, հորթեր, ուղտեր և այծեր»։

Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգն ունի ամենամեծ թվով ակտիվ սահմանամերձ շուկաները, որոնցից երկուսը գտնվում են Աֆղանստանի հետ ընդհանուր սահմանի մոտ, իսկ հինգն Իրանի և Պակիստանի ընդհանուր սահմանների մոտ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio