Իրանի և ԱՄՆ-ի միջև որևէ շփում չկա
https://parstoday.ir/hy/news/iran-i154618-Իրանի_և_ԱՄՆ_ի_միջև_որևէ_շփում_չկա
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հերքել է Իրանի և ԱՄՆ-ի միջև շփման մասին լուրերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2021 12:27 Asia/Tehran
  • Իրանի և ԱՄՆ-ի միջև  որևէ շփում չկա

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հերքել է Իրանի և ԱՄՆ-ի միջև շփման մասին լուրերը:

Սայիդ Խաթիբզադեն երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Բաղդադում երկկողմ բանակցություններ վարելու ԱՄՆ առաջարկի վերաբերյալ արևմտյան որոշ լրատվամիջոցների պնդումների վերաբերյալ ասել է. «Իրանի և ԱՄՆ-ի միջև երկար ժամանակ երկխոսություն չկա»:

Իրանի դիվանագիտական ​​համակարգի խոսնակն ընդգծել է, որ Եվրամիությունը պետք է մի կողմ դնի անգործությունը և դառնա ակտիվ դերակատար:

Խաթիբզադեն Եվրոեռյակի վերջին հայտարարության վերաբերյալ ասել է.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի կառավարությունները չեն կատարել իրենց պարտավորությունները»։

«ԱՄՆ-ն աշխարհում միակ երկիրն է, որը միջուկային զենքի կիրառմամբ  անամոթ հանցագործություն է կատարել և մի օր պետք է ընդունի միջուկային զինաթափումը»,- ասել է նա։

Խաթիբզադեն հավելել է․«Հարավային Կորեայում մեր արգելափակված գումարները պետք է վերադարձվեն, իհարկե այդ ուղղությամբ  ջանքեր են գործադրվել, բայց դրանք բավարար չեն»։