Նոյեմբեր 18, 2021 11:13 Asia/Tehran
  • Իրան. ՀԳՀԾ-ի բանակցությունների հաջողությունը կախված է մյուս կողմի վճռականությունից  և  գործնական քայլերից

Քաղաքական հարցերով Իրանի ԱԳ նախարարի տեսղակալն ասել է.«Նոյեմբերի 29-ին կայանալիք բանակցությունների հաջողությունը կախված է հակաիրանական պատժամիջոցների չեղարկման համար մյուս կողմի «վճռականությունից և գործնական քայլերից»»:

Հինգշաբթի օրը քաղաքական հարցերով Իրանի ԱԳ նախարարի տեսղակալ Ալի Բաղերի Քանին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Երեկ Թեհրանում բնկավող տարբեր երկրների դեսպանների հետ հանդիպման ընթացքում շեշտվել է, որ առաջիկա բանակցությունների հաջողությունը կախված է հակաիրանական պատժամիջոցների չեղարկման համար մյուս կողմի վճռականություից և «գործնական քայլերից»»:

Նոյեմբերի 29-ին, Վիեննան կհյուրընկալի ԱՄՆ-ի հակաիրանական դաժան պատժամիջոցների վերացման նպատակով  Իրանի ու 4+1 խմբի բանակցությունները»:

Երկուշաբթի օրը կայացած շաբաթական մամլո ասուլիսում, Իրանի ԱԳՆ  խոսնակ Սաաիդ Խաթիբզադեն, պատասխանելով առաջիկա բանակցությունների մասին AFP-ի թղթակցի հարցին, ասել է.«Վիեննայի բանակցությունների առանցքը ԱՄՆ-ի կողմից անօրինական կերպով սահմանած բոլոր պատժամիջոցների չեղարկումն է»:

 

Պիտակ