Նոյեմբեր 25, 2021 17:27 Asia/Tehran
  • Բաղերի Քանին հանդիպել է Քուվեյթի ԱԳ նախարարի հետ

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը հանդիպել ու խորհրդակցել է Քուվեյթի ԱԳ նախարարի հետ:

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ  Ալի Բաղերի Քանին  նոյեմբերի 25-ին հանդիպել է Քուվեյթի ԱԳ նախարար շեյխ Ահմադ Նասեր ալ-Մոհամմադ ալ Սաբահի հետ։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Իրանի և Քուվեյթի երկկողմ հարաբերությունները։

Հաղորդման համաձայն՝ Բաղերի Քանին և շեյխ Ահմադ Նասեր ալ Մոհամմադ ալ-Սաբահը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները։

Բաղերի Քանին չորեքշաբթի օրը մեկնել էր նաև Արաբական Միացյալ Էմիրություններ և հանդիպել այդ երկրի  նախագահի դիվանագիտական հարցերով ​​խորհրդական Անվար Գարգաշի  հետ։

Տարածաշրջանի երկրներում Ալի Բաղերի Քանիի խորհրդակցությունները անցկացվում են Վիեննայի բանակցություններին ընդառաջ։

Նոյեմբերի 29-ին Վիեննայում կայանալու է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի բանակցությունների 7-րդ փուլը: 

Պիտակ