Օգոստոս 27, 2024 12:27 Asia/Tehran
  • Օմանի և Քուվեյթի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը Իրանի արտաքին գործերի նախարարի հետ

Օմանի եւ Քուվեյթի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցում Իրանի արտգործնախարարը կարևորել է երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային համագործակցության ընդլայնումը։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Օմանի սուլթանության արտաքին գործերի նախարար Սեյեդ Բադր բեն Համադ ալ-Բուսաիդիի հետ հեռախոսազրույցում, Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հայտնել է երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ոլորտներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ Մասկատի հետ սերտ համագործակցելու Թեհրանի պատրաստակամությունը:
Անդրադառնալով նաև Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ընդլայնվող ճգնաժամերին՝ Իրանի արտգործնախարարն ասել է.- Բարեբախտաբար, Թեհրան-Մասկատ հարաբերություններն ընդլայնվում են բոլոր հարթություններում, և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային հարցերում երկու երկրների միջև խորհրդակցությունների ու համագործակցության շարունակությունը, բացի ընդհանուր շահերի ապահովումից, կօգնի լուծել առկա խնդիրները։
Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններն ընդլայնելու այս երկրի սուլթանի առանձնահատուկ շահագրգռվածությանը և հարաբերությունների զարգացման գործընթացին, Օմանի ԱԳ նախարարն ընդգծել է Իրանի ԱԳ նախարարի հետ սերտորեն համագործակցելու իր պատրաստակամությունը՝ հետևելու և իրականացնելու համար Իրանի եւ Օմանի ղեկավարների միջև կայացած պայմանավորվածությունները։
Մեկ այլ լուրի համաձայն, Իրանի ԱԳ նախարարը Քուվեյթի ԱԳ նախարար Աբդուլլահ Ալի Ալ-Յահյայի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Թեհրանը ողջունում է Քուվեյթի հետ հարաբերությունների ընդլայնումը բոլոր հարթություններում։
Անդրադառնալով Արևմտյան Ասիայի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների բարդությանը, Արաղչին անհրաժեշտ և կառուցողական է որակել Իրանի Իսլամական Հանրապետության և Քուվեյթի միջև քաղաքական խորհրդակցությունների շարունակությունը։
Անդրադառնալով Թեհրանի և Քուվեյթի միջև հարաբերությունների զարգացման և ընդլայնման գործընթացը շարունակելու իր երկրի պատրաստակամությանը՝ Աբդուլլահ Ալի Ալ-Յահյան ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության և Քուվեյթի միջև քաղաքական երկխոսության շարունակման կարևորությունը։
Քուվեյթի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Սեյեդ Աբբաս Արաղչիին Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այս պատասխանատվության մեջ։

Պիտակ