Նոյեմբեր 28, 2021 12:15 Asia/Tehran
  • Իրանի պատվիրակությունը երկկողմ և բազմակողմ հանդիպումներ է ունեցել ԵՄ և «4+1» խմբի   անդամ երկրների ներկայացուցիչների հետ

Վիեննայում, ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչության ղեկավարը հայտարարել է, որ իրանական պատվիրակությունը երկկողմ և բազմակողմ հանդիպումներ է ունեցել ԵՄ և «4+1» խմբի անդամ երկրների ներկայացուցիչների հետ:

Վիեննայում ՄԱԿ-ի գարսենյակում Իրանի մշտական ​​ներկայացուցչության ղեկավար Մոհամմադ Ռեզա Ղաեբին հայտարարել է. «Վիեննայում Իրանի բանակցային թիմը, ԱԳ փոխնախարար Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ, երեկ  հանդիպել է բանակցություններին մասնակցող որոշ երկրների ներկայացուցիչների հետ, իսկ այսօր՝ կիրակի, տեղի կունենան երկկողմ և եռակողմ հանդիպումներ՝ չինական և ռուսական պատվիրակությունների նախագահների, ինչպես նաև ԵՄ համակարգող Էնրիկե Մորայի հետ»։

Նա հավելել է. «ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի հիմնական բանակցությունները կանցկացվեն վաղը՝ նոյեմբերի 29-ին՝ Քոբուրգ հյուրանոցում, համաձայնագրի բոլոր հիմնական անդամների ներկայությամբ»։

Նոյեմբերի 29-ին Վիեննայում կկայանան բանակցություններ Իրանի և «4+1» խմբի միջև՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեղարկելու նպատակով:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ