Նոյեմբեր 30, 2021 08:19 Asia/Tehran
  • Ալի Բաղերի Քանին հայտարարել է, որ պատժամիջոցների չեղարկման թեմայով Վիեննայի հանդիպման քննարկվել է ՀԳՀԾ-ի իրականացման գործընթացը

ԻԻՀ ավագ բանակցող Ալի Բաղերի Քանին, հակաիրանական պատժամիջոցների չեղարկման թեմայով Վիեննայում կայացած հանդիպման վերաբերյալ զեկույցում ասել է. «Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀԳՀԾ-ի իրականացման գործընթացը և յուրաքանչյուր անդամի տեսակետները՝ բանակցությունների հեռանկարների վերաբերյալ»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ալի Բաղերի Քանին, Իրանի ժողովրդի դեմ սահմանված անօրինական պատժամիջոցների  չեղարկման շուրջ բանակցությունների առաջին նիստի ավարտին ասել է. «Հանդիպումը նբախագահում էին ԻԵՄ և ԻԻՀ ներկայացուցիչների: Հանդիպման մասնակիցներն իրենց տեսակետներն են հայտնել երկու հարցերի շուրջ»:

Նա հավելել է. «Իրանական պատվիրակությունն այս հանդիպման ժամանակ ընդգծել է, որ ստեղծված իրավիճակի ,եղավորն ԱՄՆ-ն է, որը դուրս եկավ համաձայնագրից՝ խախտելով այն, ինչպես նաև ԱԽ բանաձևն ու միջազգային կանոնները, օրենքն ու կանոնակարգերը և վերականգնեց հակաիրանական պատժամիջոցները: Բացի դրանից, ԱՄՆ-ն նաև նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի ժողովրդի նկատմամբ»: 

Բաղերի Քանին նշել է. «Որոշում է կայացվել, որ պատժամիջոցների վերացման հարցը կլինի ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի առաջին օրակարգը, և դրա հիման վրա՝ Իրանի ժողովրդի նկատմամբ սահմանված ապօրինի և ճնշող պատժամիջոցների վերացման հարցը քննարկող աշխատանքային խմբի հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի առավոտյան»։

Պիտակ