Հունվար 21, 2022 16:20 Asia/Tehran

Իրանի, Չինաստանի ու Ռուսաստանի ռազմածովային ուժերի ցամաքային և թռիչքային ստորաբաժանումների մասնակցությամբ, շարունակվում է «Ծովային անվտանգության գոտի 2022» համատեղ զորավարժությունը:

Զորավարժությունների խոսնակ, երկրորդ ծովակալ  Մուստաֆա Թաջալդինին ասել է. «Իրանի, Չինաստանի ու Ռուսաստանի   ռազմածովային ուժերի ներկայությամբ այս զորավարժությունների հիմնական փուլերի անցկացումից հետո՝ նախապես որոշված ​​սցենարի համաձայն՝ իրականացվել է միջազգային ջրերում ծովահենների կողմից առևանգված երկու առևտրային նավերի ազատ արձակման գործողությունը»։

Ծովակալ Թաջալդինին հավելել է.«Զորավարժությունների այս փուլում՝ առևանգված նավերից շտապ հաղորդագրություն ստանալուց հետո, նախ գործողության տարածքը հետախուզվել և որոնվել է ռազմածովային ուղղաթիռներով, այնուհետեւ «Ջամարան» ռազմանավը, որը ղեկավարում էր զորավարժությունները, ուղարկել է տարածքում տեղակայված ռազմանավերին, ազատագրման օպերացիան իրականացնելու համար»:

Նա հստակեցռել է.«Բանակի և ԻՀՊԿ հատուկ գործողությունների ուժերը, Չինաստանի և Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ, նավի հրդեհաշիջման գործողությունից հետո, օդից իջնելով առևանգված նավի  տախտակամածի վրա՝ ձերբակալել են ծովահեններին, և  ազատագրել են նավը»։

Ծովակալ Թաջալդինին ընդգծել է, որ Իրանը  կկանխի ծովում ցանկացած սպառնալիք, հավելել է. «Իրանի,  Չինաստանի ու Ռուսաստանի Ծովային անվտանգության գոտի 2022 համատեղ զորավարժություններն անցկացվում են  ռազմական և անվտանգային համագործակցություններին համահունչ՝ սպառնալիքներին դիմակայելու և   ռազմածովային ուժերի ռազմավարական հնարավորությունների զարգացման նպատակով»: 

 

Պիտակ