Փետրվար 07, 2022 17:53 Asia/Tehran

Նշելով, որ պատժամիջոցների վերացման հարցում Իրանի պահանջների որոշ հատվածները չեն դիտարկվել, ԻԻՀ արտգործնախարար՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Լավատեսությամբ, բարի կամքով և լրջությամբ մենք կշարունակենք մեր ջանքերը՝ Վիեննայում լավ և նույնիսկ անհապաղ համաձայնության հասնելու համար։


Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը այսօր (երկուշաբթի) Թեհրանում Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար՝ Պեկա Հավիստոյի հետ հանդիպումից հետո Վիեննայի բանակցությունների վերաբերյալ համատեղ մամուլի ասուլիսում ասաց. «Պատժամիջոցների վերացման հարցում մեր պահանջների մի մասը դեռ չի դիտարկվել»:
Ամիր Աբդուլլահյանը հավելել է. «Առաջիկա օրերին Վիեննայում իրանցի բանակցողները կկենտրոնանան փաստաթղթի վրա, որի շուրջ համաձայնության են եկել կողմերը և այդ փաստաթղթում տարբեր կողմերը ցույց կտան իրենց հավատարմությունը ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած պարտավորություններին»:
Համատեղ մամլո ասուլիսում, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար՝ Պեկա Հավիստոն ասել է. «Մենք աջակցում ենք ՀԳՀԾ-ին և հուսով ենք, որ այդ համաձայնությունը վերստին կգործադրվի, և մենք գիտենք, որ Իրանը լավ համագործակցություն է ծավալում ՄԱԳԱՏԷ-ի հետ, և հաջող բանակցությունների արդյունքը կարող է առիթ լինել երկու երկրի միջև փոխանակումների ընդլայնման համար»:

Պիտակ