Փետրվար 21, 2022 08:19 Asia/Tehran
  • ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարը կարևորել է  ցամաքային զորքերի օպերատիվ կարողությունների կատարելագործումը

ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարն ընդգծել է տարբեր առաքելություններ իրականացնելու նպատակով, բանակի ցամաքային զորքերի օպերատիվ կարողությունների կատարելագործման անհրաժեշտությունը

Կիրակի օրը, Զահեդանում բանակի հարավարևելյան բազայի հրամանատարական-վերահսկման կենտրոնի բացման արարողության ժամանակ, գեներալ-մայոր Սեյեդ Աբդուլռահիմ Մուսավին ասել է. «Ցամաքային զորքերի պաշտպանական կարողությունն արդիականացվել է՝ ցանկացած տեսակի առաքելություն իրականացնելու համար, և այսօր ցամաքային ուժերը կարողանում են լավագույնս իրականացնել իրենց առաքելությունը»:

Նա հավելել է. «Ցամաքուժի տրամադրության տակ եղած սարքավորումներն ու տեխնոլոգիաները  կառուցված են սպառնալիքների տեսակին համապատասխան»:

Գեներալ Մուսավին ասել է.«Ձեռնարկված  գործողությունների շնորհիվ, այսօր կարելի է ասել, որ բանակի ցամաքային ուժերը 100 տոկոսով պատրաստ են իրականացնել  ցանկացած  առաքելություն»:

Պիտակ