Տեղի է ունեցել «Թոնդար» խմբավորման առաջնորդի դատական գործով հերթական նիստը
(last modified Mon, 07 Mar 2022 04:44:10 GMT )
Մարտ 07, 2022 08:14 Asia/Tehran
  • Տեղի է ունեցել «Թոնդար» խմբավորման առաջնորդի դատական գործով հերթական նիստը

«Թոնդար» խմբավորման առաջնորդի դատական գործով հերթական նիստում հայտարարվել է, որ խմբավորման անդամները քիմիական նյութերով հարձակում են նախապատրասատել Իրանի իսլամական խորհրդարանի դեմ, սակայն հարձակումը կանխվել է:

Բացի 2008 թվականին Իրանի Շիրազ քաղաքի Սեյյեդ ալ-Շոհադա աղոթավայրի ռմբակոծությունից, որի հետևանքով զոհվեց 14 և վիրավորվեց 300 իրանցի, վերջին տարիներին «Թոնդար» խմբավորումը փորձել է իրականացնդել ահաբեկչական այլ գործողություններ, այդ թվում՝ Շիրազի ջրամբարտակի պայթեցումը,. Թեհրանի գրքի ցուցահանդեսում ցիանիդային ռումբերի պայթեցումը, որոնք, սակայն, անվտանգության ուժերի զգոնության շնորհիվ, կանխվել են:

Խմբավորումը մասնակցել է նաև իրանցի միջուկային գիտնական Մասուդ Ալի Մոհամմադիի սպանությանը:

«Թոնդար» խմբավորման առաջնորդ Ջամշիդ Շարմահդիի գործով դատական երրորդ նիստը կայացել է կիրակի օրը:

Դատախազի ներկայացուցիչ Բեհռուզ Հասանին նշել է. «ԱՄՆ-ում, Բրայան Հուքի նախագահությամբ, կայացել է Իրանի թեմայով նիստ, որին մասնակցել նաև ահաբեկչական խմբավորման ղեկավար Ջամշիդ Շարմահդը: Դատարանն ունի դա փաստող պատկերներ»:

Նա հավելել է. ««Թոնդար» ահաբեկչական խմբավորման անդամները նպատակ են ունեցել պայթեցնել Գենավե նավահանգստով անցնող նավթի խողովակաշարը, ցիանիդային ռումբեր պայթեցնել Թեհրանի գրքի ցուցահանդեսում, ինչպես նաև քիմիական նյութեր տեղադրել իսլամական խորհրդարանի օդափոխության համակարգում»: