Ապրիլ 25, 2022 06:55 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահը շնորհավորել է ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականին՝ չեմպիոն դառնալու կապակցությամբ

ԻԻՀ նախագահը շնորհավորել է ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականին՝ Ասիայի առաջնության չեմպիոն դառնալու կապակցությամբ

Մոնղոլիայում անցկացված առաջնությանում Իրանի հավաքականը նվաճել է 6 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ և 201 միավորով արժանացել չեմպիոնի կոչմանը:

Հաղթանակի կապակցությամբ ԻԻՀ նախագահի հղած ուղերձում  ասված է. «Իրանցի ըմբիշների հաղթանակը մեր երիտասարդների կարողությունների, կամքի ու հնարավորությունների դրսևորման հերթական օրինակն էր»:

Նախագահը հավելել է. «Ասիայի ըմբշամարտի առաջնությունում գունավոր մեդալների նվաճումը և հաղթանակն ուրախության, հպարտության  առիթ էր Իրանի ժողովրդի, հատկապես՝ մարզասերների համար»։

Պիտակ