Մայիս 04, 2022 08:03 Asia/Tehran
  • Ռայիսի. Իրան-Քուվեյթ հարաբերությունները պետք է շարունակվեն իրական կարողությունների հիմամբ

Նշելով, որ տարածաշրջանային դավադրություններչի նկատմամբ Քուվեյթի դիրքորոշումը խոհեմ է, ԻԻՀ Նախագահն անդրադարձել է Իրան-Քուվեյթ հարաբերությունների անցյալին, նշելով. «Երկու բարեկամ երկրների հարաբերությունները պետք է շարունակվեն իրական հնարավորությունների մակարդակում»:

Երեքշաբթի օրը, Քուվեյթի էմիր Շեյխ Նավաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահի հետ հեռախոսազրույցում, շնորհավորելով Ֆեթր տոնի կապակցությամբ, ԻԻՀ նախագահը հույս է հայտնել առաջիւկայում Թեհրանում հյուրընկալել էմիրին:

Էբրահիմ Ռայիիսն ասել է. «Երկու երկրների պաշտոնյաների փոխայցելությունների ակտիվացումը կարող է նպաստել երկկողմ հարաբերությունների մակարդակը բարձրացնելուն»:

Քուվեյթի էմիր Շեյխ Նավաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահը, շնորհավորելով Իրանի նախագահին ու ժողովրդին Ֆեթրի տոնի կապօակցությամբ, նշել է. «Մենք ողջունում ենք Իրանի որդեգրած նոր դիրքորոշումը և այն կարևորությունը, որ Ձեր նախագահության շրջանում կառավարությունը տալիս է հարևան ու բարեկամ երկրների հետ հարաբերությունների ընդլայնմանը»:

Նա հավելել է. «Երկու երկրների պաշտոնյաների հանդիպումները կարող են  նպաստել փոխադարձ շահի ապահովմանը»:

Պիտակ