Իրանում ՌԴ դեսպան. Սպառազինության ոլորտում Մոսկվա-Թեհրան համագործակցության համար որևէ խոչընդոտ չկա
Իրանում Ռուսաստանի դեսպանն ասել է.«Սպառազինության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության համար ոչ մի խոչընդոտ չկա»։
Թեհրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ջագարյանը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Իրանի դեմ պատժամիջոցներին՝ հավելելով. «Իսլամական Հանրապետության դեմ զենքի էմբարգոյի վերացումից հետո,սպառազինության ոլորտում Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության զարգացման համար որևէ խոչընդոտ չկա, և Թեհրանը պաշտպանական նպատակներով կարող է զենք գնել Մոսկվայից»։
Անդրդառնալով Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին, դեսպան Ջագարյանը հստակեցրել է.«Մոսկվան և Թեհրանը հակառուսական պատժամիջոցների դիմաց «Միր» և «Շեթաբ» վճարային համակարգերի ինտեգրացման շուրջ բանակցություններին թափ են հաղորդել»:
Անդրադառնալով բրիտանական լրատվամիջոցների այն պնդումներին, թե Իրանը զենք, այդ թվում՝ զենիթահրթիռային կայաններ է մատակարարում Ռուսաստանին, ռուս դիվանագետն ասել է.«Բրիտանական լրատվամիջոցները հայտնի են որպես կեղծ լուրեր արտադրող գործարաններ»։