Մայիս 24, 2022 18:29 Asia/Tehran
  • Խաթիբզադե.Կանադական կողմը պատասխանատվություն է կրելու Իրանի հետ ընկերական ֆուտբոլային խաղ անցկացնելու մասին պայմանավորվածության խախտման հետևանքների համար

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Իրանի և Կանադայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև նախապատրաստական ​​խաղի անցկացման պայմանների վերաբերյալ պայմանավորվածության խախտման հետևանքների պատասխանատվությունը կրելու է կանադական կողմը»։

Սաիդ Խաթիբազդեն երեքշաբթի օրն  Իրանի և Կանադայի ազգային հավաքականների նախապատրաստական ​​խաղի վերաբերյալ  Կանադայի կառավարության որոշ պաշտոնյաների քաղաքական հայտարարությունների մասին նշել է.«Ցավոք թվում է,որ հակառակ որոշ ցուցադրական հայտարարություններին մարզական հարցերն էլ Կանադայում  դարձել են կուսակցական և քաղաքական կողմնորոշումների խաղալիք»:

«Կանադայի վարչապետի և  այլ անձանց բացասական դիրքորոշումներն ու մեկնաբանությունները վկայում են Կանադայի կառավարման բոլոր ասպեկտների նկատմամբ զուտ քաղաքական և կուսակցական  մոտեցման  գերակայության մասին, հետևաբար, կանադացի պաշտոնյաների պահվածքը հեշտությամբ դառնում է  ընդդիմադիր և հակաիրանական խմբերի ձեռքի խաղալիքը», ասել է Խաթիբզադեն:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ​​ խոսնակն հավելել է. «Կանադայի կառավարությունից ու ֆեդերացիայից ակնկալվում է՝ Ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիայի  (ՖԻՖԱ) ճանաչված սկզբունքների և սպորտի պրոֆեսիոնալ կանոնադրության համաձայն՝ նախապատրաստական խաղն անցկացնել քաղաքական սկանդալներից և քարոզչական ճնշումներից զերծ»:

Հունիսի 6-ին Վանկուվերում նախատեսված է Իրանի և Կանադայի ֆուտբոլի ազգային հավաքականների նախապատրաստական հանդիպումը։

Պիտակ