Բահադորի Ջահրոմի. Իրանը միջուկային ոլորտում ամենաթափանցիկ երկիրն է
https://parstoday.ir/hy/news/iran-i174640-Բահադորի_Ջահրոմի._Իրանը_միջուկային_ոլորտում_ամենաթափանցիկ_երկիրն_է
Իրանի կառավարության խոսնակն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը խաղաղ միջուկային գործունեության ոլորտում ամենաթափանցիկ երկիրն է: Իրանում անցկացվում են ՄԱԳԱՏԷ-ի ամենաշատ ստուգումները, ինչը համեմատելի չէ որևէ այլ երկրի հետ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2022 08:21 Asia/Tehran
  • Բահադորի Ջահրոմի. Իրանը միջուկային ոլորտում ամենաթափանցիկ երկիրն է

Իրանի կառավարության խոսնակն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը խաղաղ միջուկային գործունեության ոլորտում ամենաթափանցիկ երկիրն է: Իրանում անցկացվում են ՄԱԳԱՏԷ-ի ամենաշատ ստուգումները, ինչը համեմատելի չէ որևէ այլ երկրի հետ»։

Իրանի կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին, երեքշաբթի օրը,  լրագրողների հետ ճեպազրույցում  պատասխանելով Iran Press-ի թղթակցի հարցին, ասել է. «Պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են և կապ չունեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերջին հակաիրանական բանաձևի հետ»:

Բահադորի Ջահրոմին հավելել է. «Իրանի կառավարությունը ձգտում է չեզոքացնել պատժամիջոցները և երբեք չի խաթարել բանակցությունների ընթացքը»։

Իրանի կառավարության խոսնակն ընդգծել է. «Օկուպացված տարածքներ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի կատարած այցից հետո հակաիրանական բանաձևի հրապարակումը   վկայում է, որ այն անկախ չէ»:

Հայտարարելով, որ միջազգային կառույցները պետք է գործեն անկախ և միջազգային կանոնակարգերին համապատասխան, Բահադորի Ջահրոմին հավելել է. «Իրանի միջուկային գործունեությունը թափանցիկ է և առաջ է գնում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո»։