Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար. ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները հավաքվել և կապարակնքվել են
https://parstoday.ir/hy/news/iran-i178006-Իրանի_ատոմային_էներգիայի_կազմակերպության_ղեկավար._ՄԱԳԱՏԷ_ի_տեսախցիկները_հավաքվել_և_կապարակնքվել_են
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է. «ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները հավաքվել, կապարակնքվել և պահվում են մեր կառույցում»:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 26, 2022 13:17 Asia/Tehran
  • Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար. ՄԱԳԱՏԷ-ի  տեսախցիկները հավաքվել և կապարակնքվել են

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է. «ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները հավաքվել, կապարակնքվել և պահվում են մեր կառույցում»:

Մոհամմադ Էսլամին հավելել է. «Այս երկրները 20 տարի շարունակ Իրանի դեմ մեղադրանքներ են հնչեցնում և ամեն օր այդ մեղադրանքների հասցեն փոխվում է»:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է. «Իրանի գործը պարբերաբար փոխանցվել է ՄԱԿ-ի ԱԽ և մեր երկրի դեմ բանաձևեր են ընդունվել և պատժամիջոցներ սահմանվել»։

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նշել է.«Իրանը ստորագրեց ՀԳՀծ-ն, որպեսզի մեղադրանքները դադարեն հնչել և վստահության մթնոլորտ ձևավորվի: Իրանը   համաձայնվել  է սահմանափակել ուրանի հարստացման աշխատանքները,  վստահություն ստեղծելու համար նվազեցնել իր գործընթացի կարողությունն ու արագությունը, բայց մյուս կողմը հավատարիմ չէ իր հանձնառություններին»:

Էսլամին ասել է. «Տեսախցիկները տեղադրվել են, որպեսզի նոր մեղադրանքների հնչեցումը կանխվի, հակառակ դեպքում  տեսախցիկների աշխատանքի համար պատճառ չկար»:

Վիեննայում Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու շուրջ բանակցությունների դադարեցման,  ՀԳՀԾ-ին վերադառնալու հարցում ԱՄՆ-ի հապաղելու և Վաշինգտոնում քաղաքական կամքի բացակայության ֆոնին,  այս երկիրը և եվրոպական եռյակը (Գերմանիա, Բրիտանիա և Ֆրանսիա) Սիոնիստական ​​ռեժիմի ճնշման պատճարով և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի համագործակցությամբ նոր բանաձև են ընդունել Իրանի դեմ։