Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանի հայտարարություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i180404-Իրանի_ԱԳՆ_խոսնակն_անդրադարձել_է_Թեհրանում_Մեծ_Բրիտանիայի_դեսպանի_հայտարարություններին
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանին խորհուրդ է տվել, եթե տեղյակ չէ իր կառավարության կողմից Իրանի ժողովրդի նկատմամբ ճնշումների երկար պատմությանը, ուսումնասիրել պատմությունը և զերծ մնալ անհիմն պնդումներից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2022 04:35 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանի հայտարարություններին

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանին խորհուրդ է տվել, եթե տեղյակ չէ իր կառավարության կողմից Իրանի ժողովրդի նկատմամբ ճնշումների երկար պատմությանը, ուսումնասիրել պատմությունը և զերծ մնալ անհիմն պնդումներից։

Արձագանքելով  Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանի վերջին հայտարարությանն այն մասին, թե ինչ կարծիք ունեն բրիտանացիներն իրանցիների մասին, Քանանի Չաֆինա սել է. «Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը պետք է ջանքեր գործադրի փոխհատուցելու բրիտանական կառավարության սխալ քաղաքականությունը և Իրանի ժողովրդի նկատմամբ տարբեր ժամանակներում նրա անընդունելի գործողությունները և կենտրոնանա երկու երկրների հարաբերությունների զարգացման վրա՝ հիմնված փոխադարձ հարգանքի սկզբունքի վրա»։

Վերջերս ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆը Շիրազ քաղաքում Ֆարս Առևտրի պալատի անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Բրիտանիան հարգում է բրիտանացիների նկատմամբ Իրանի ժողովրդի բացասական վերաբերմունքը,  բայց բրիտանացիները  նույնն են զգում»։

Դեսպանը նաև նշել է, որ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների անկման մեղքի 90%-ը իրանական կողմինն է։