Օգոստոս 31, 2022 11:48 Asia/Tehran
  • ԻԻՀ  բանակ. Տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար այլ երկրների ներկայության կարիքը չկա

ԻԻՀ բանակի համակարգողի տեղակալն ընդգծել է. «Տարածաշրջանի երկրները, այդ թվում այնպիսի հզոր երկրներ, ինչպիսիք են Իրանը և Հնդկաստանը, կարող են ապահովել տարածաշրջանի անվտանգությունը, և այլ երկրների ներկայության կարիքը չկա»։

Ծովակալ Հաբիբոլլա Սայարին Հնդկաստանի պաշտպանության ազգային համալսարանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է. «Երկու երկրները կարող են ընդլայնել  համագործակցությունը ծովային ահաբեկչության, ծովահենության և ծովային մաքսանենգության դեմ պայքարի, գերտերությունների ազդեցությանը հակազդելու, էներգետիկ անվտանգության և բազմաթիվ այլ ոլորտներում»։

Ծովակալ Սայարին հավելել է. «Իրանն ու Հնդկաստանը Հնդկական օվկիանոսում ունեն ընդհանուր  շահեր և  պետք է ընդլայնեն  համագործակցությունն  այս ոլորտում»:

Նա նշել է. «Մենք դեմ ենք տարածաշրջանի ռազմականացմանը: Տարածաշրջանի երկրները կարող են ապահովել դրա անվտանգությունը և այլ երկրների կարիքը չկա»: 

Հանդիպմանը Հնդկաստանի պաշտպանության ազգային համալսարանի պատվիրակության ղեկավար, գեներալ-մայոր Ռադեշ Մոգան ասել է. «Հնդկաստանի ժողովուրդը դրական է վերաբերվում Իրանի Իսլամական Հանրապետությանը»։

Պիտակ