ՇՀԿ անդամների հետ Իրանի ապրանքաշրջանառությունն աճել է 31 տոկոսով
(last modified Sat, 10 Sep 2022 08:16:34 GMT )
Սեպտեմբեր 10, 2022 12:46 Asia/Tehran
  • ՇՀԿ անդամների հետ Իրանի ապրանքաշրջանառությունն աճել է 31 տոկոսով

Իրանի մաքսատան ներկայացուցիչը հայտարարել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամների հետ Իրանի ապրանքաշրջանառության 31 տոկոս աճի մասին։

Այսօր շաբաթ, Իրանի մաքսատան ներկայացուցիչ Սեյեդ Ռուհոլլահ Լաթիֆին ասել է. «Վերջին 5 ամիսների ընթացքում Իրանի և ՇՀԿ անդամների միջև փոխանակվել է 21 միլիոն 415 հազար տոննա ապրանք՝ 17 միլիարդ 56 միլիոն դոլարի արժողությամբ, որը 31%-ով ավելի է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»։

Լաթիֆին հավելել է. «Իրանական ապրանքների արտահանման բաժինը ՇՀԿ անդամ երկրներում, այս տարվա առաջին հինգ ամիսներին կազմել է 17 միլիոն 381 հազար տոննա ապրանք՝ 9,78 մլրդ դոլարի արժողությամբ և 10 տոկոս աճով»։

Իրանի մաքսատան ներկայացուցիչը ընդգծել է. «Չինաստանը, Հնդկաստանը, Աֆղանստանը, Պակիստանը և Ռուսաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրները Իրանի արտահանման ուղղությունների առումով առաջինից  հինգերորդ հորիզոնականներում են»։

Լաթիֆին նաև ասել է. «Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Պակիստանը և Ղազախստանը այս հինգ ամիսների ընթացքում Շանհայի համագործակցության կազմակերպության անդամներից՝ Իրանին ապրանքներ վաճառած առաջին հինգ երկրներն են»։