Քանանի. Իրանի նախագահի այցը Ուզբեկստան տարածաշրջանային ինտեգրման քաղաքականության ամրապնդման նպատակով է
https://parstoday.ir/hy/news/iran-i182032
ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է.«Իրանի նախագահի այցը Ուզբեկստան տարածաշրջանային ինտեգրման քաղաքականության ամրապնդման նպատակով է»:
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Սեպտեմբեր 15, 2022 12:04 Asia/Tehran

ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է.«Իրանի նախագահի այցը Ուզբեկստան տարածաշրջանային ինտեգրման քաղաքականության ամրապնդման նպատակով է»:

Նասեր Քանանի Չաֆին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«ԻԻՀ նախագահ  Էբրահիմ Ռայիսիի այցն Ուզբեկստան, երկկողմ պաշտոնական հանդիպումները, ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու և այս կազմակերպությանը Իրանի մշտական ​​անդամակցության փաստաթղթի ստորագրումը ևս մեկ կարևոր քայլ է «Հարևանության, մերձեցման և տարածաշրջանային ինտեգրման և խորացող բազմակողմանիության քաղաքականության» ուղղությամբ»:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հստակեցրել է.«Իր արտաքին քաղաքականության ռազմավարական նպատակներն իրականացնելու և հարաբերությունները ընդլայնելու հարցում ԻԻՀ-ն գործում է դինամիկ, խելացի և հավասարակշռված: Իրանը հավատարիմ է պատժամիջոցների չեղարկման բանակցություններին, սակայն միևնույն ժամանակ չի սպասի ՀԳՀԾ ԱՄՆ-ի վերադարձին»: