Ռայիսի. Սամարղանդ այցն ուղղված էր տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանը
(last modified Sat, 17 Sep 2022 03:45:34 GMT )
Սեպտեմբեր 17, 2022 08:15 Asia/Tehran
  • Ռայիսի. Սամարղանդ այցն ուղղված էր տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանը

Իրանի նախագահը շաբաթ առավոտյան Սամարղանդից վերադառնալուց հետո ասել է. «Ուզբեկստան կատարած այցն իրականացվել է հարևանության քաղաքականության ամրապնդման և տարածաշրջանային հարաբերությունների զարգացման նպատակով»։

Իրանի նախագահն անդրադարձել է գագաթնաժողովին ներկա Շանհայի համագործակցության կազմակերպության ղեկավարների հետ երկկողմ հանդիպումներին և նշել. «ՇՀԿ անդամ երկրների ղեկավարների հետ ունեցել ենք 10-ից ավելի հանդիպումներ, որոնցում քննարկվել են տնտեսական և առևտրային հարաբերություններին վերաբերվող հարցեր և լուրջ որոշումներ են կայացվել այդ կապակցությամբ»։

Ռայիսին հավելել է, որ հանդիպմանը ներկայացվել է հարևանների եհտ համագործակցելու Իրանի կամքը և ընդգծվել հարևանության քաղաքականության ընդլայնման կարևորությունը: 

ԻԻՀ նախագահը նշել է. «Որոշ երկրների նախագահներ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը և Պակիստանը, մեզ հրավիրել են այցելել իրենց երկիր: Այդ այցերը տեղի կունենան սահմանված ժամկետներում՝ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու նպատակով»:

Նա հավելել է.«Հանդիպմանը պաշտոնապես հայտարարվեց, որ Իրանը դարձել է Շանհայի համագործակցության գագաթնաժողովի անդամ, ինչը լավ հիմք կստեղծի տարածաշրջանում Իրանի տնտեսական ենթակառուցվածքների ամրապնդման համար»։