Հոկտեմբեր 20, 2022 16:36 Asia/Tehran
  • ԵՄ նոր  պատժամիջոցներ է  սահմանել Իրանի դեմ

Չեխիայի հանրապետությունը որպես Եվրամիության նախագահ, հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու որոշման մասին։

Reuters-ի հաղորդման համաձայն՝ Չեխիան, որպես Եվրամիության հերթական նախագահ, հինգշաբթի օրը հայտարարել է. «Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մասին պնդումներից հետո այս միության անդամ երկրները համաձայնել են նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ»։

Չեխիայի հանրապետությունը հայտարարել է, որ Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին պնդումներից հետո Եվրամիության անդամ երկրները որոշել են սառեցնել երեք անձանց և  մեկ պատասխանատու կառույցի ակտիվները։

Արեւմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, որ միլիարդավոր դոլարների ռազմական տեխնիկա են ուղարկել Ուկրաինա, Իրանին մեղադրում են Ռուսաստան անօդաչու թռչող սարքեր ուղարկելու մեջ։ Այս հարցը կտրականապես մերժվել է Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների կողմից։

 

Պիտակ