Հոկտեմբեր 21, 2022 08:39 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանը ջանքեր է գործադրում՝ դիվանագիտական ​​ճանապարհով Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու ուղությամբ

Հերքելով Իրանի կողմից Ռուսաստանին ԱԹՍ-ներ ուղարկելու մասին լուրերն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իրանը փորձում է դիվանագիտական ​​ճանապարհով դադարեցնել Ուկրաինայի պատերազմը»:

Չորեքշաբթի օրը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դռնփակ նիստ է անցկացրել՝ Ուկրաինայի պատերազմում Ռուսաստանի կողմից  իրանական ԱԹՍ-ներ կիրառելու վերաբերյալ ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների հայտարարությունների կապակցությամբ:

Հինգշաբթի օրը, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում, Ամիր Աբդոլլահյանն անդրադառնալով Ուկրաինայի պատերազմում իրանական անօդաչու թռչող սարքեր կիրառելու վերաբերյալ պնդումներին, ասել է. «Մենք պաշտպանական ոլորտում համագործակցություն ունենք Ռուսաստանի հետ, բայց ուկրաինական պատերազմի դեպքում  մեր  դիրքորոշումն այդ երկրի տարածքային ամբողջականությունը հարգելն է, պատերազմող կողմերին զենք չուղարկելը, պատերազմը դադարեցնելը և մարդկանց տեղահանմանը վերջ տալը»։

Նա ընդգծել է. «Իրանի փորձում է դիվանագիտական ​​ճանապարհով դադարեցնել պատերազմը: Մենք եվրոպացիներին խորհուրդ ենք տալիս իրատեսորեն նայել այս հարցին»։

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Մենք դեմ ենք պատերազմին և կտրականապես մերժում ենք Ուկրաինայում կիրառելու համար Ռուսաստանին ԱԹՍ-ների տրամադրման մասին լուրերը: Մեր արտաքին քաղաքականությունը հիմնված չէ երկակի ստանդարտների վրա».

Պիտակ