Հոկտեմբեր 21, 2022 17:10 Asia/Tehran
  • Քանանի Չաֆի. Իրանական լրատվամիջոցների նկատմամբ պատժամիջոցներ կիրառումը վկայում է խոսքի ազատության վերաբերյալ Արևմուտքի կարգախոսների կեղծ լինելու մասին

Արձագանքելով Կանադայի կողմից իրանական մի շարք լրատվամիջոցների դեմ նոր պատժամիջոցների սահմանմանն ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է. «Իրանական լրատվամիջոցների և ժողովրդի նկատմամբ պատժամիջոցները վկայում են տեղեկատվության ազատ հասանելիության և խոսքի ազատության վերաբերյալ Արևմուտքի կարգախոսի կեղծ լինելու մասին»:

Նասեր Քանանի Չաֆին ուրբաթ օրը թվիթերյան գրառմամբ արձագանքել է իրանական մի շարք լրատվամիջոցների դեմ Կանադայի նոր պատժամիջոցներին: Նա գրել է. «ԱՄՆ կառավարության պատժամիջոցների քաղաքականությունը վիրուսի է վերածվել և արագորեն տարածվում է Վաշինգտոնի ընկերների մոտ: Կանադան պատժամիջոցներ է սահմանել Tasnim, Noor, Fars լրատվական գործակալությունների, Քեյհան օրաթերթի և օրաթերթի տնօրենի, ԻԻՀ ռադիոհեռուստատեսության կազմակերպության ներկա և նախկին ղեկավարների և  լրագրողներից մեկի նկատմամբ»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է. «ԶԼՄ-ների և Իրանի ժողովրդի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը ոտնահարում է  սեփական ձայնն ու կարծիքն աշխարհին ներկայացնելու Իրանի ժողովրդի իրավունքը, ինչպես նաև ցույց է տալիս, որ տեղեկատվության ազատ հասանելիության և ազատության մասին ԱՄն-ի հայտարարությունները կեղծ են: Նույն իրավունքները, որոնց հարգումը պահանջում են Արևմուտքը, և որոնց հիման վրա թույլատրվում է վիարվորել նույնիսկ կրոնական ու երկնային սրբություններին»։

Քանանի Չաֆին հավելե; է. «Անշուշտ, ուժի և պատժամիջոցների դիմելն ուրիշների ձայնը չլսելու համար մի երկրի կողմից, որի մարդու իրավունքների մասին հայտարարությունները հայտնի են աշխարհին, զարմանալի չէ: կանադանս ովոր է ապարտեիդին, ինչի վկայությունը բնիկ երեխաների զանգվածային գերեզմանների հայտնաբերումն էր: Ի սկ հիմա այդ եկիրը վարում է մեդիա պատերազմ»: :

Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է. «Երբ կարգախոսը կորցնում է ազդեցությունն իսկ տրամաբանությունը թուլանում է, այլ տարբերակ չի մնում, քան դիմել ուժի և պատժամիջոցների։ Պատժամիջոցը դարձել է ԱՄն-ի ու նրա դաշնակիցների միջազգային լեզուն»։

Պիտակ