Հոկտեմբեր 26, 2022 15:40 Asia/Tehran
  • Ռայիսի. Թշնամիների խափանարարությունները չեն կարող խանգարել Իրանի կամքը՝ տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու համար

Քուվեյթի նոր դեսպանի հավատարմագրերի ընդունման արարողության ժամանակ ԻԻՀ նախագահն ընդգծել է.«Եղբայրության և տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղին Իրանի արտաքին քաղաքականության հիմնական օրակարգն է, իսկ թշնամիների դիվերսիան չի ​​կարող խանգարել այս գործընթացը»:

Սեյեդ Էբրահիմ Ռայիսին չորեքշաբթի օրը Քուվեյթի նոր դեսպան Բադր Աբդոլլահ Ալ- Մանիխի հավատարմագրերի ընդունման արարողության ժամանակ, նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ եղել է իր հարեւանների բարեկամը դժվարին պահերին, խնդիրների ամենաարդյունավետ լուծումը համարեց հարեւանների միջև երկխոսությունը և տարածաշրջանի երկրների միջև համագործակցության խթանումը։

Նա հավելել է. «Օտարերկրացիների միջամտությունը տարածաշրջանային խնդիրներին ոչ միայն չի լուծել խնդիրը, այլեւ միշտ խնդիրներ է առաջացրել»։

Իրանի նախագահն ընդգծել է.-«Թշնամիները, որոնք չկարողացան խաթարել տարածաշրջանի կառավարությունների միջև ստեղծված  փոխգործակցության կամքը, փորձում են խաբեբայական հնարքներով խոչընդոտել տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը, ինչը չի հաջողվի նրանց։

Իրանում Քուվեյթի նոր դեսպան Բադր Աբդոլլահ Ալ-Մանիխն ասել է.«Թեհրան է եկել Իրանի և Քուվեյթի հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու առաքելությամբ և մտադիր է լայն հեռանկար ու հորիզոն բացել երկու երկրների հարաբերություններում»:

Նա հավելել է.«Քուվեյթի կառավարությունը կարծում է, որ տարածաշրջանում առկա մարտահրավերները լուծելու և տարածաշրջանային համագործակցության մակարդակը բարելավելու ճիշտ ճանապարհը երկխոսությունն է»:

 

 

 

Պիտակ