Իրանն առայժմ կատարում է միջուկային գործարքի շուրջ պարտավորությունները. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
https://parstoday.ir/hy/news/iran-i186454-Իրանն_առայժմ_կատարում_է_միջուկային_գործարքի_շուրջ_պարտավորությունները._ՄԱԳԱՏԷ_ի_ղեկավար
Իրանն այս պահին կատարում Է միջուկային գործարքի շուրջ իր պարտավորությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2022 12:31 Asia/Tehran
  • Իրանն առայժմ կատարում է միջուկային գործարքի շուրջ պարտավորությունները. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Իրանն այս պահին կատարում Է միջուկային գործարքի շուրջ իր պարտավորությունները:

Այդ մասին  հայտարարել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ Եգիպտոսի Շարմ Էշ Շեյխ քաղաքում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության պարփակ կոնվենցիայի 27-րդ խորհրդաժողովի (СОР27) հարթակներում:

«Իրանն առայժմ կատարում Է իր պարտավորությունները»,- ասել Է Գրոսին, նրա ելույթը հեռարձակվել Է գործակալության սոցցանցերում: «ՀԳՀԾ-ն (Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիր)- ն չի մահացել, այն պայքարում Է դժվարությունների դեմ: Բանակցությունները շարունակվում են, թեեւ տանջալից դանդաղ տեմպերով»,- մեկնաբանել Է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը միջուկային գործարքի հեռանկարները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: