Նոյեմբեր 18, 2022 15:57 Asia/Tehran
  • Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար. Գրոսսիի Իրան այցի ընդունումը եղել է այն ժամանակի համար, երբ ճնշումների քաղաքականությունը չկիրառեին

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.« Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի այցն Իրան այն ժամանակ էր, որ գործակալության կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ճնշման քաղաքականություն չկիրառվեր»:

Մոհամմադ Էսլամին հայտարարել է. «Քաղաքական շարժումներն ու անիրական ու ոչ պրոֆեսիոնալ արտահայտությունները, բանակցությունների համատեքստում, երբ բանակցույունները շառունակում են իրենց ուղին, առավելագույն ճնշման ձախողված քաղաքականության շարունակությունն է, որն անընդունելի է Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«Իրանը չի արել մի քայլ, որի մասին տեղյակ չէ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, և Իրանի խաղաղ միջուկային գործունեությունը բոլորը կանոնակարգերի շրջանակներում են եղել»։

Էսլամին ընդգծել է.« Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն խնդիրներ չունեն, ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության չափանիշը երաշխիքներն են, և ՄԱԳԱՏԷ-ն այդ մասին բազմիցս հայտարարել է իր զեկույցներում»։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը  հավելել է.«Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության բանակցությունների արդյունքն այն եղավ, որ Իրանի հետ բանակցող կողմերը դուրս եկան ՀԳՀԾ-ից և չկատարեցին իրենց պարտավորությունները»։

 

 

 

Պիտակ