Նոյեմբեր 28, 2022 18:19 Asia/Tehran
  • Ռայիսի.Իրանի ռազմածովային ուժերի գործողությունները նախադրյալներ են ստեղծել նավագնացության անվտանգության և տարածաշրջանում առևտրի բարգավաճման համար

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. Տարածաշրջանային և միջազգային ջրերում Իրանի ռազմածովային ուժերի ներկայությամբ ապահովվել է նավագնացության անվտանգությունը և ծաղկել է առևտուրը»։

Սեյեդ Էբրահիմ Ռայիսին կիրակի օրը, Իրանի հարավում գտնվող Ջասք քաղաքում, շնորհավորել է Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարներին, սպաներին և նահատակների ընտանիքներին և աշխատակիցներին՝ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի օրվա կապակցությամբ, և ասել.«Պաշտպանելով առևտուրն ու տնտեսությունը շատ կարևոր տարածքում և ռազմավարական Ջասք նավահանգստում, ռազմածովային ուժերն ապահովում են անվտանգությունը՝ որպես տնտեսական բարգավաճման և զարգացման հիմք»:

Ռայիսին ընդգծել է.«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, ձեռք բերելով առաջադեմ և բարդ սպառազինությունների արտադրության գիտելիքը, բացի իր անվտանգությունն ու խաղաղությունն ապահովելուց, հարևաններին ևս խաղաղության և անվտանգության ուղերձ է հղում, բայց եթե ամենափոքր սպառնալիքն ուղղված լինի Իսլամական Հանրապետության ազգի, երկրի և սուրբ հողի դեմ, այնպիսի արձագանքի կարժանանան, որ դա կմնա պատմության մեջ և անմոռանալի դաս կտա թշնամուն։

Պիտակ