Դեկտեմբեր 15, 2022 18:33 Asia/Tehran
  • Իրան. Իրանաֆոբիայի շարունակումը  ստվերում է փոխադարձ շահերն առաջ տանելու հնարավորությունը

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է. «Եթե իրանաֆոբիայի շրջանակում իրականացվող քարոզչությունները չդադարեցվեն, ապա կստվերվեն փոխադարձ շահերն առաջ տանելու հնարավորությունները։

Արձագանքելով Իրանի նկատմամբ եվրոպական որոշ կառավարությունների թշնամական դիրքորոշմանը, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ,որում ասված է.-«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ հարգել է  կանանց և ժողովրդի իրավունքները և շատ առումներով,  ինչպիսիք են կանանց կրթություն ստանալու իրավունքը, իրավունքների հավասարությունը և մարդու իրավունքների հարգումը, Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջատար  երկրներից մեկն է»:

Այս հայտարարության մեջ Իրանի արտաքին գործերի նախարարությունը, մերժելով եվրոպական և ամերիկյան որոշ կառավարությունների կողմից մարդու իրավունքների ցանկացած գործիքային և ընտրովի օգտագործումը, նշել է.-«Այդ կառավարությունների լկտի և երկակի չափանիշներն իրենց դաշնակից երկրների նկատմամբ, ինչպես նաև Պաղեստինում մարդու իրավունքների խախտումները մարդու իրավունքները զոհելու  վառ օրինակներ են»։

Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, անդրադառնալով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ Իրանի համագործակցությանը, արևմտյան երկրներին խորհուրդ է տրվում քաղաքականացված քայլերից խուսափելով չխափանել Իրանի և  ՄԱԳԱՏԷ-ի միջև տեխնիկական համագործակցության մթնոլորտը։

Պիտակ