ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներն այսօր Թեհրան կայցելեն
(last modified Sun, 18 Dec 2022 13:37:09 GMT )
Դեկտեմբեր 18, 2022 17:07 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներն այսօր Թեհրան կայցելեն

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ այս կազմակերպության փորձագետների խումբը կիրակի՝ դեկտեմբերի 18-ին, կմեկնի Իրան՝ անլույծ մնացած հարցերը կարգավորելու համար։

«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն՝ Ռաֆայել Գրոսսին հայտարարեց, որ Իսլամական Հանրապետությունը շուտով կկարողանա ձեռք բերել համապատասխան չափով հարստացված տրոհվող նյութ՝ զենք պատրաստելու համար, կազմակերպությունը հայտարարեց, որ փորձագետների խումբ է գործուղվում Թեհրան՝ լուծելու Իրանի չհայտարարված միջուկային օբյեկտներում իբր հայտնաբերված ուրանի հետքերի շուրջ վեճերը:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդը նոյեմբերի 22-ին իր սեզոնային նիստում ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի բուռն քաղաքական ճնշման ներքո հավանություն է տվել Իրանի խաղաղ միջուկային գործունեության դեմ ուղղված բանաձևին։ ՀԳՀԾ-ն իրագործվելուց հետո, սա ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի երրորդ բանաձևն է ընդդեմ Իրանի,  որը վավերացվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդում՝ Սիոնիստական ​​ռեժիմի ճնշման տակ:
2020 թվականի հունիսի 19-ին և 2022 թվականի հունիսի 8-ին համանման բանաձև առաջարկվեց և հաստատվեց ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ՀԳՀԾ-ի անդամ եվրոպական երեք երկրների կողմից, սակայն հակաիրանական երրորդ բանաձևն ավելի խստաոճ էր։