Իրանում ձերբակալվել են վերջին անկարգությունների ժամանակ Բրիտանիայի հետ համագործակցած խմբավորման 7 անդամներ
Իրանի Քերման նահանգում ԻՀՊԿ մամուլի գրասենյակը հայտարարել է նահանգում վերջին անկարգությունների ժամանակ Բրիտանիայի հետ համագործակցած խմբավորման 7 անդամների, այդ թվում՝՝ ղեկավարների ձերբակալության մասին:
Հայտարարության մեջ ասված է. ««Զագրոս» խմբավորման անդամները ձերբակալվել են ԻՀՊԿ հետախուզական ծառայության իրականացրած գործողության արդյունքում»:
Նշվում է, որ խմբավորման անդամներն ուղղակիորեն ուղղորդվել են Մեծ Բրիրտանիայից և ձևավորելով հակահեղափոխական խումբ, վերջին անկարգությունների ժամանակ իրականացրել են դիվերսիոն գործողություններ:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Կորպուսի հայտարարության մեջ ասված է. «Ձերբակալվածների թվում են խմբավորման ղեկավարները և հիմնական անդամները, ովքեր մասնակցել են Իրանում տեղի ունեցած անկարգությունների պլանավորմանը, ուղղորդմանը և տարբեր գործողությունների: Իսկ համացանցի միջոցով նրանց ուղղորդող խմբերն ու ալիքները փակվել են»: