Հունվար 08, 2023 11:55 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Բաղերի. Ամերիկացիներին տարածաշրջանից վտարելու ռազմավարությունը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ արդյունքի չենք հասել

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը նահատակ Սոլեյմանիի նահատակությունից հետո Իրանի իրականացրած կապակցությամբ իր ուղերձում գրել է. «Այն ալ-Սադ գործողությունը Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարությունն է՝ ամերիկյան ահաբեկչական ուժերին տարածաշրջանից դուրս մղելու համար, և այն կշարունակվի մինչև արդյունքի հասնելը»:

Շաբաթ օրն Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին նահատակ Սոլեյմանիի հպարտ գործողության տարեդարձի կապակցությամբ հղած ուղերձում հավելել է. «Իրանը և իսլամական աշխարհը, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին և մի խումբ հրամանատարներ ու Դիմադրության ճակատի նրա զինակիցներն, Իրանի ժողովուրդը, իսլամական ժողովուրդները և աշխարհի այլ ազգերը զարմացած էին, թե ինչպես է մի կառավարություն անօդաչու թռչող սարքի հարձակմամբ, հակառակ բոլոր իրավական, քաղաքական և միջազգային կանոններին, թիրախավորել Իրաքի կառավարության պաշտոնական հյուրին:
Ուղերձում ասվում է. «Ակնհայտ էր, որ նման իրավիճակում ԱՄՆ-ի ահաբեկչական գործողությանը դիմակայելը կդառնա Իրանի ժողովրդի և ազատատենչ ազգերի գլխավոր պահանջը և ԻԻՀ զինված ուժերը, հասկանալով այս իրավացի պահանջը, նախապատրաստվեցին ոչնչացնել Իրաքի տարածքում գեներալ Սոլեյմանիի սպանության պլանավորման կենտրոններից մեկը՝ ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմաբազան:Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ուղերձում ասվում է. «Իրանի զինված ուժերի գործողությունը «Այն ալ-Ասադի» վրա, սկիզբն էր, իսկ ԻԻՀ և դիմադրության ճակատի ռազմավարությունն, ինչին փորձում էր հասնել գեներալ Սոլեյմանին, ամերիկյան ահաբեկչական ուժերի վտարումն է տարածաշրջանից, և այդ նպատակին կհետևենք մինչև արդյունքի հասնելը»։
Ի պատասխան ԱՄՆ կառավարության հրամանով իրականացված ահաբեկչական գորոծողության միջոցով գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության, 2020թ. հունվարի 8-ին ԻՀՊԿ-ն 13 հրթիռ, այդ թվում՝ «Ֆաթեհ-313» և «Ղիամ» բալիստիկ հրթիռներ արձակեց Այն ալ-Ասադ ամերիկյան ռազմաբազայի վրա, որը գտնվում էր Իրաքի Ալ Անբար նահանգում, և ճշգրիտ հարվածելով իր թիրախներին՝ ոչնչացրեց ամերիկյան կարևոր ռազմական տեխնիկան:

Պիտակ