Հունվար 28, 2023 18:26 Asia/Tehran
  • Իրանի դրոշը ծածանվել է Լատինական Ամերիկայի արևմուտքում, Իսլամական Հանրապետության բանակի նավախումբը ժամանել է Լատինական Ամերիկա

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալը հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ծովուժի նավախումբը Լատինական Ամերիկա ժամանելու մասին։

Իրանի բանակի ծովուժի նավախումբը  Լատինական Ամերիկայի արևմուտքում բարձրացրել է Իրանի դրոշը։ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Ծովակալ Քավիանին ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ծովուժի նավախումբը  Լատինական Ամերիկայի արեւմուտքում ծածանվել  է իսլամական Իրանի դրոշը իսկ Հնդկական օվկիանոսի հյուսիսում հզոր ներկայություն ունեն բանակի նավախմբերը»:

Անդրադառնալով Վիետնամում, Աֆղանստանում, Սիրիայում և Իրաքում ամերիկյան ռազմական ներկայության կործանարար հետևանքներին ծովակալ Քավիանին հավելել է.«Պետք է իսլամական մտածողությամբ, որի օրինակն են նահատակները՝ դիմակայել Արեւմուտքի իմպերիլիստական մտքին»:

Ծովակալ Քավիանին հայտարարել է, որ իսլամական Իրանի իշխանությունը բոլոր այն ճնշումներով հանդերձ, որոնք կիրառվել են երկրի դեմ վերջին 44 տարվա ընթացքում, այն օրեցօր ուժեղանում է։

Նա նշել է. «Թշնամիները սարքավորումների առումով ձախողվել են Իրանի դիմաց»։

 

 

 

Պիտակ