Մարտ 02, 2023 16:40 Asia/Tehran
  • Իրանի զինված ուժերը տարածաշրջանի  և աշխարհի մասշտաբով  բարձր կանխարգելիչ  ուժ են ձեռք բերել

Իրանի Զինված ուժերի գերագույն  գլխավոր հրամանատարի ռազմական հարցերով  խորհրդականն ասել է.-« Սիոնիստական ​​ռեժիմը, որը վերջին շրջանում հուսահատությունից, անօգնականությունից և ներքին անկարգություններից դրդված սպառնալիքներ  ու  հերյուրանքներ է հնչեցնում,  լավ գիտի, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը  մի պահ անգամ չի վարանի  իր ազգային անվտանգության և ազգային շահերի հարցում»։

Բրիգադային գեներալ Ամիր Հաթամին  հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը  կանխարգելիչ  ուժ ձեռք է բերել՝  հրթիռային հզորության ոլորտում և արդյունավետ բաղադրիչներում, ինչպիսիք են բազմազանությունը, հեռահարությունը, ճշգրտությունը և մանևրելիությունը»:
Նշելով,որ Իսլամական Իրանն աշխարհի 5 լավագույն անօդաչու թռչող սարքեր ունեցող տերությունների շարքում է, Բրիգադային գեներալ Ամիր Հաթամին  հստակեցրել է.« Իրանի անօդաչու թռչող սարքերի հզորության հետ կապված վերջերս բարձրացված աղմուկի զգալի մասը, թեև  ստախոսություն է և  հուսահատությունից ու պասիվությունից  դրդված քայլ, միևնույն ժամանակ, դա նշանակում է ,որ նրանք խոստովանում են Իրանի անօդաչու թռչող սարքերի հզորությունը»:

Նա ընդգծել է.-«Իրանը արժեքավոր առաջընթաց է գրանցել ուղղաթիռների և ինքնաթիռների ոլորտում, և այդ առաջընթացի օրինակ է չորրորդ սերնդի տեխնոլոգիայով իրանական «Քոսար» կործանիչի կառուցումը»։

Պիտակ