Մարտ 20, 2023 16:55 Asia/Tehran
  • Շարունակվում է ԵՄ թշնամական դիրքորոշումն ընդդեմ Իրանի

Շարունակելով Իրանի դեմ Եվրոպայի թշնամական և միջամտողական դիրքորոշումները, Ռումինիայի արտգործնախարարը հայտարարել է այս միության նոր թշնամական փաթեթի մասին։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Լուչիան,  Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի նախօրեին՝ մարդու իրավունքների խնդիրների պատրվակով, հայտարարել է Իրանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի առաջարկման մասին:

Այս կապակցությամբ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը  լրագրողներին ասել է, որ ութ իրանցիների անունները ներառված են Եվրամիության պատժամիջոցների նոր ցուցակում։

Անդրադառնալով սահմանված պատժամիջոցներին հակազդելու Իրանի իրավունքին՝ Իրանի ԱԳ խոսնակ Նասեր Քանանի Չաֆին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի վարանի օգտագործել իր հնարավորություններն ու օրինական իրավունքները՝ զսպելու արևմտյան երկրների սխալ վարքագիծը։

Պիտակ