Ամիր Աբդոլլահյան. Չինաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Իրանի տեսակետը ռազմավարական է
https://parstoday.ir/hy/news/iran-i196788-Ամիր_Աբդոլլահյան._Չինաստանի_հետ_հարաբերությունների_վերաբերյալ_Իրանի_տեսակետը_ռազմավարական_է
Չինաստանի ԱԳ նախարար Չին Գանգի հետ Պեկինում կայացած հանդիպմանն ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյ Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ այդ երկրի հետ հարաբերությունների վերաբերյալ Իրանի տեսակետը ռազմավարական է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2023 06:57 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Չինաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Իրանի տեսակետը ռազմավարական է

Չինաստանի ԱԳ նախարար Չին Գանգի հետ Պեկինում կայացած հանդիպմանն ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյ Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ այդ երկրի հետ հարաբերությունների վերաբերյալ Իրանի տեսակետը ռազմավարական է:

Անդրադառնալով երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին և երկարաժամկետ համագործակցության մասին համաձայնագրին, Աբդոլլահյանը նշել է. «Վստահ եմ, որ նախագահների պայմանավորվածությունները  կիրագործեն, և երկկողմ հարաբերություններն ավելի մեծ թոփով առաջ կգնան»:

Անդրադառնալով տարչածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացման կապակցությամբ ԻԻՀ 13-րդ կառավարության քաղաքականությանն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իրանը ողջունում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Չինաստանի և Պարսից ծոցի երկրների հետ գործընկերությունը»:

Ամիր Աբդոլլահյանն իր չինացի գործընկերոջը հրավիրել է այցելել Իրան:

Հանդիպմանը Չիանստանի ԱԳ նախարար Չին Գանգն ասել է «Երկու երկրների նախագահների հանդիպումից հետո հարաբերությունների զարգացման ընթացքն արագաել է: Չինաստանը պատրաստ է սահմանված ճանապարհային քարտեզի հիման վրա համագործակցել՝ հարաբերությունների զարգացման ուղղությամբ»:

Անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների խորությանը, Չինաստանի ԱԳ նախարարը հավելել է. «Պեկինը պաշտպանում է Իրանի տարածքային ամբողջականությունը և դեմ է երկրի ներքին գործերին արտաքին միջամտությանը»։

Ողջունելով Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև պաշտոնական հարաբերությունների վերականգնումը, Չին Գանգը նշել է, որ այդ համաձայնությունը կնպաստի տարածաշրջանի կայունության ու անվտանգության հաստատմանը: Նա հավելել է, որ Չինաստանը ողջունում է տարածաշրջանի երկրների հետ Իրանի հարաբերությունների զարգացումը, և նման դրական զարգացումները վկայում են, որ հակաիրանական պատժամիջոցներն անօգուտ են եղել:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար, Չիանստանի ԱԳ նախարարն ասել է, որ Թեհրան այցն իր ժամանակացույցում է: