Մայիս 23, 2023 09:12 Asia/Tehran
  • Ռուսաստան. ԵԱՏՄ-ն կարող է Իրանի հետ ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնության գալ ավելի շուտ, քան մյուս երկրները

Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն կարող է Իրանի հետ ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնության գալ ավելի շուտ, քան մյուս երկրները։

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կազանում ըթնացող «Ռուսաստան-Իսլամական աշխարհ» 14-րդ միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում պատասխանելով ՏԱՍՍ լրատվական գործակալության լրագրողի այն հարցին, թե որ երկրների հետ է ԵԱՏՄ-ն  ավելի մոտ  ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագմանը,  ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օրչակն  ասել է. «Մենք ավելի մոտ ենք Իրանին»։
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միության հիման վրա:  2015թ. Հետագայում դրան միացան նաև Հայաստանն ու Ղրղզստանը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ  միությունը ամենադինամիկ և զարգացող տարածաշրջանային միավորներից է, որն ունի մոտավորապես 185 միլիոնանոց շուկա և ավելի քան 2 տրիլիոն դոլար ընդհանուր համախառն եկամուտ:
 

Պիտակ