Մայիս 27, 2023 10:53 Asia/Tehran
  • Մեկնաբանություն՝ Իրանցի դիվանագետի ազատ արձակումը հաջողություն է Իսլամական Հանրապետության , և ձախողում ընդդիմության համար

Իրանի Իսլամական Հանրապետության պատանդ առնված դիվանագետ Ասադոլլահ Ասադին , Բելգիայում հնգամյա գերությունից հետո վերադարձել է Իրան:

2018 թվականի հուլիսի 2-ին (1397 թվականի թիր ամսի 11-ին) Բելգիան և Ավստրիան հայտարարեցին հինգ հոգու, այդ թվում՝ իրանցի մի դիվանագետի ձերբակալության մասին, Փարիզում մունաֆեղ ահաբեկչական խմբավորման հանդիպմանը ռմբադրության փորձի կասկածանքով:

Այդ մեղադրանքով Փարիզում ձերբակալվեց իրանցի մի զույգ, և Բելգիան հայտարարեց, որ իրանցի դիվանագետ ՝Ասադոլլահ Ասադին, կապի մեջ է եղել նրանց հետ և ձերբակալվել է Գերմանիայի Բայերն նահանգում և որոշված է ,որ նրա Բելգիա արտահանձնման գործընթացը անցկացնելու համար ,նա ներկայանար Բամբերգում մի դատարանում:

Գերմանիայի դատախազը ևս հավակնել էր ,որ իրանցի այս դիվանագետը պայթուցիկ նյութեր էր հանձնել բելգիացի –իրանցի այդ զույգին: Այս սցենարը,որը նախագծվել է սիոնիստական ռեժիմի, մունաֆեղների և եվրոպական անվտանգության որոշ ծառայությունների կողմից, հետապնդում էր մի շարք նպատակներ, ինչպիսին էր՝ Իրանի և եվրոպական երկրների հարաբերություններում ճգնաժամի ստեղծումը և այդ հիմամբ, այն իրականացվեց ՀԳՀԾ-ի համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց անմիջապես հետո։

Ավելի ուշ, իրանցի այս դիվանագետի կամայական ձերբակալությունից հետո, նրան մի ցուցական,նախապես տնորինված և կատարյալ քաղաքական մի դատարանում դատապարտեցին 20 ամյա մի բանտարկության: Իրանի Իսլամական Հանրապետությունն ի սկզբանե տրամաբանական դիրքորոշում է որդեգրել և պաշտպանել իրանցիների իրավունքները՝ միաժամանակ հայտարարելով իր բողոքը և դատապարտելով իրանցի դիվանագետի դիվանագիտական անձեռնմխելիության խախտումը , չխնայելով իր ջանքերը իրանցի այս քաղաքացուն և դիվանագետին ազատ արձակելու համար, որովհետև նրա ձերբակալությունը համարվում էր դիվանագիտական իրավունքների խախտում (Դիվանագիտական իրավունքների մասին Վիեննայի կոնվենցիայի 40-րդ հոդված), ինչպես նաև մարդու իրավունքների համատարած խախտում:

Ինչպես օրինակ,Ասադիին, 100 օր բանտարկել էին հոգեբուժարանում, իսկ 3 ամիս՝ առանց պատուհանների մեկուսարանում։Իրանցի այս դիվանագետի ազատ արձակումը նկատի առնելով այդ մասին հակահեղափոխական տարրերի հարուցած հարահրոցները ,վերջին ամիսներին բազմաթիվ վեյիավայրումներով է մեկտեղվել :Այս դատական գործի կապակցությամբ ամենավերջին իրադարձությունը ,տեղի ունեցավ 1401 թվականի էսֆանդ ամսի 12-ին ,երբ Բելգիայի Սահմանադրական դատարանը մերժեց Իրանի հետ գերիների փոխանակման պայմանագիրը չեղարկելու վերաբերյալ արծարծված դիմումները։

Այդ ժամանակ ԶԼՄ-ները հաղորդեցին ,որ այդ դատարանի դատավճիռը կարող է հանգեցնել Ասադոլլահ Ասադիի փոխանակմանը Իրանում բելգիացի բանտարկյալի Օլիվյե Ֆանդեկաստիլ հետ։Իհարկե, Բելգիայի խորհրդարանը 2022 թվականի հուլիսին հաստատել է Իրանի հետ գերիների փոխանակման համաձայնագիրը,սակայն այս պայմանագրին դեմ գնացողները ,ինչպես նաև հակահեղափոխական տարրերը ,իրավական որոշ խնդիրներ արծարծելով ,խոչընդոտեցին դրա իրականացումը ,նույնիսկ ԱՄՆ-ի որոշ կոնգրեսականներ փորձեցին խափանել այդ նախագծի իրականացումը:

Չնայած Իրանի Իսլամական Հանրապետության ընդդիմադիր ահաբեկչական խմբավորումների և հոսանքների , կողմից վերջին 5 տարիներին գործադրված բոլոր ջանքերին, որպեսզի հավաքներով և ևրոպական խորհրդարաններում լոբբիստական գործողություններով Բելգիայի դատական համակարգի և կառավարության վրա ճնշումը սաստկացնեն և կանխեն իրանցի դիվանագետի ազատ արձակումը, Բելգիան և Իրանը ,Օմանի միջնորդությամբ հաջողեցին համաձայնվել միմյանց բանտարկյալներին փոխանակելու հարցով :

Պարզ է, որ իրանցի այս դիվանագետի ազատ արձակումը թե՝ապացուցում է մունաֆեղների և ընդդիմության պարտությունը, և թե՝ Իրանի Իսլամական Հանրապետության համակարգի հաջողությունը դատական դիվանագիտության և քաղաքացիների պաշտպանության ոլորտում։

Պիտակ