Հունիս 08, 2023 09:30 Asia/Tehran
  •  ԻԻՀ նախագահի կարգադրության կատարման շրջանակում «Ամիկո» արդյունաբերական համալիրում ավտոմեքենաների արտադրության ծավալը  եռապատկվել է

ԻԻՀ նախագահի կարգադրության կատարման շրջանակում «Ամիկո» արդյունաբերական համալիրում ավտոմեքենաների արտադրության ծավալը եռապատկվել է:

Իրանի «Արաս» ազատ գոտու գործադիր տնօրենը հայտարարել է, որ  ԻԻՀ նախագահի կարգադրության կատարման շրջանակում «Ամիկո» արդյունաբերական համալիրում ավտոմեքենաների արտադրության ծավալը  եռապատկվել էի:

Մաջիդ Քիանին նշել է. «Անցյալ տարի «Ամիկո»  կատարած այցի ժամանակ նախագահը կարգադրեց մեծացնել այս համալիրի արտադրական հզորությունը, իսկ «Արաս» ազատ գոտու տնօրինությանը հանձնարարեց վերացնել այդ ճանապարհին առկա խոչընդոտները, որպեսզի հաջորդ տարի մեքենաների արտադրության ծավալը կրկնապատկվի»:

«Ամիկո»-ի վերջին վիճակագրության համաձայն՝  համալիրում արտադրվել է 868 պիկապ և 552 բեռնատար: Համալիրի արտադրած աբվտոմեքենաների քանակը գրեթե եռապատկվել է՝ 485-ից հասնելով 1420-ի:

 

 

Պիտակ