Հունիս 22, 2023 11:16 Asia/Tehran
  • Քանանի. Ամիր Աբդոլլահյանի այցերն իրականացվում են հարևանների հետ տարածաշրջանային խորհրդակցությունների շրջանակում

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի տարածաշրջանային այցերն իրկանացվում են Պարսից ծոցի հարավային հարևանների հետ տարածաշրջանային խորհրդակցությունների շրջանակներում:

Քուվեյթում կայացած մամուլի աուլիսում, անդրադառնալով պարսիցծոցյան երեք երկրներ Աբդոլլահյանի այցերին, Նասեր Քանանին նշել է. «Մենք այս երկրների հետ կարծիքներ ենք փոխանակում երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ»։

Նա հավելել է. «Իրանի 13-րդ կառավարության հարևանության քաղաքականության շրջանակներում շատ կարևոր է ընդլայնել խորհրդակցությունները, հաղորդակցությունները և զարգացնել համակողմանի հարաբերությունները Պարսից ծոցի հարավային երկրների հետ»:

Նրա խոսքով. «Կատարում, Օմանում և Քուվեյթում տարածաշրջանի ընդհանուր խնդիրների շուրջ մտքերի փոխանակումից բացի, քննարկվել են նաև երկկողմ հարցեր: Այդ երկրների հետ Իրանի տնտեսական և առևտրային համագործակցության ընդլայնումը շատ կարևոր է, և հանդիպումների ընթացքում  քննարկվել է երկկողմ պայմանավորվածությունների իրագործման հարցը»:

ԱԳՆ խոսնակը հավելել է. «Նախորդ այցերի ընթացքում երկկողմ համագործակցության փաստաթղեր են ստորագրվել, որոնց իրագործումը  շատ կարևոր է: Ընդգծվել է Կատարում, և Օմանում համատեղ տնտեսական հանձնաժողովի նիստի անցկացման կարևորությունը և որոշվել է միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ»: 

Քանանիի խոսքով. «Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքների շրջանակում ընդգծվել է տարանցման և փոխադրումների հարցը,  նաև Իրանի ծովային համագործակցությունը Կատարի, Օմանի և Քուվեյթի հետ,   նավահանգիստների ակտիվացումը և ծովային ուղիների օգտագործումը: ապրանքների փոխադրման համար»:

 

Պիտակ